Հունաստանում սպիտակ փոշով ծրարներ են տարածել

21:27   10 Հունվար 2019    222

Հունաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ ինը մարդ, որպես նախազգուշական միջոց, բժշկական օգնություն է ստացել այն բանից հետո, երբ սպիտակ փոշով ծրարներ են ուղարկվել ամբողջ երկրով մեկ հինգ համալսարանական ավաններ։

Փոստի չորս եւ համալսարանի հինգ աշխատակիցների մոտ չի հայտնաբերվել որեւէ ախտանշան, որ լինում է քիմիական նյութերից թունավորման դեպքում։ Պաշտոնյաները հավելել են, որ առնվազն երեք ծրարներն ուղարկվել են Հնդկաստանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բոլոր նամակները, որոնք առաքվել կամ բռնագրավվել են չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին, հանձնվել են պետական լաբորատորիա՝ ստուգման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները