Չինաստանն իրեն առավել ազնիվ է դրսևորում, քան ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը. Թրամփ

21:34   10 Հունվար 2019    260

Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում գործում է առավել ազնիվ, քան Դեմոկրատական կուսակցությունը Հանրապետականի հետ երկխոսության մեջ:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Տեխաս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք Չինաստանի հետ բանակցություններ ենք վարում և հասնում անհավանական հաջողության: Անկեղծ ասած, գտնում եմ, որ մեծամասամբ Չինաստանն իրեն դրսևորում է առավել ազնիվ, քան լացող Չակը և Նենսին: Ես անկեղծ այդպես եմ կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

«Լացող Չակ և Նենսի» ասելով՝ Թրամփը նկատի է ունեցել Կոնգրեսում Դեմոկրատների առաջնորդներ Չակ Շումերին և Նենսի Փելոսիին: Առաջինը գլխավորում է դեմոկրատական փոքրամասնությունը, երկրորդը՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակն է:

Դեկտեմբերի 22-ից ԱՄՆ-ում մասամբ դադարեցվել է դաշնային կառավարության աշխատանքը՝ բյուջետային միջոցների բացակայության պատճառով:

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հանրապետականներին և դեմոկրատներին Կոնգրեսում չի հաջողվել համաձայնեցնել պետական բյուջեի պարամետրերը, որում Թրամփը և հանրապետականները ցանկանում են ներառել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատնեշ ստեղծելու միջոցներ:

Դեմոկրատները հայտարարում են, որ երբևէ չեն համաձայնի դրա համար միջոցների հատկացմանը դաշնային բյուջեից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները