ՌԴ-ի և ՉԺՀ-ի միջև ապրանքաշրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը

21:45   10 Հունվար 2019    276

Ռուսատանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն անցած տարվա դեկտեմբերի կեսերին առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը։

Նրա խոսքով՝ այդ թիվը «պատմական ռեկորդ» է դարձել: Վերջնական տվյալները կհրապարակվեն ավելի ուշ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գաո Ֆենն ընդգծել է, որ Ռուսաստանը Չինաստանի հիմնական առեւտրական գործընկերների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ապրանքաշրջանառության աճի դինամիկայով:

Պեկինը շարունակում է մնալ Մոսկվայի խոշորագույն առեւտրական գործընկերը, իր հերթին Ռուսաստանն այդ ցուցանիշով տասներորդ տեղն է զբաղեցնում Չինաստանի գոծընկերների շարքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները