Թաիլանդում անհայտ անձինք սպանել են դպրոցը պահպանող չորս կամավորների

21:54   10 Հունվար 2019    266

Թաիլանդում անհայտ անձինք սպանել են դպրոցը պահպանող չորս կամավորների։

AP-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Պատանի քաղաքում, որը 2004 թվականից տառապում է անջատողական մուսուլմանների հարձակումներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հարձակվողները պետական անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստով են եղել։ Նրանք կրակել են կամավորների վրա, վերցրել նրանց զենքը եւ փախել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները