Պոմպեոն Վենեսուելայի իշխանություններին նոր պատժամիջոցներ է խոստացել

09:00   11 Հունվար 2019    134

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի կառավարության անդամների և նրանց ընտանիքների նկատմամբ:

Այս մասին ասվում է Պետդեպի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փաստաթղթում նշվում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությունը Վաշինգտոնն «իշխանության ոչ լեգիտիմ ուզուրպացում» է համարում և առաջարկում է պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր մեղավոր են մարդու իրավունքների խախտման, կոռուպցիայի և ժողովրդավարության խաթարման համար:

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել վենեսուելացի ժողովրդին և կշարունակի օգտագործել իր ամբողջ տնտեսական ու դիվանագիտական հզորությունը Վենեսուելայում ժողովրդավարության վերականգնման համար», - նշել է Պոմպեոն՝ հավելելով, որ ԱՄՆ-ը նաև աջակցում է Վենեսուելայի Ազգային վեհաժողովին, որը համարում է իշխանության միակ օրինական և ժողովրդի կողմից ընտրված ճյուղը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները