Թրամփը չեղարկել է Դավոս կատարելիք այցը դեմոկրատների պատճառով

09:04   11 Հունվար 2019    101

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ չեղարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով շվեյցարական Դավոս կատարելիք իր այցը, ԱՄՆ-Մեքսիկայի սահմանի պատի կառուցման ֆինանսավորման հարցով դեմոկրատների հետ տարաձայնությունների պատճառով:

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգների հարավային սահմանին պատի կառուցումը կարևոր է ԱՄՆ-ի անվտանգության համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երկրի սահմանների անվտանգության ապահովման հարցում դեմոկրատների անխոհեմության պատճառով, ես ունեցածս մեծ հարգանքով հանդերձ, չեղարկում եմ այդ կարևոր ուղևորությունը Դավոս, Շվեյցարիա, Համաշխարհային տնտեսական ֆորում: Իմ ջերմ մաղթանքները և խորին ափսոսանքը ՀՏՖ-ին»,- գրել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները