Ամերիկացի միլիարդատերը Թրամփի իմպիչմենթի համար մտադիր է 40 միլիոն դոլար ծախսել

09:11   11 Հունվար 2019    110

Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, դրա փոխարեն նա կկենտրոնանա, որպեսզի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին հասցնի իմպիչմենթի, հայտնում է BuzzFeed News–ը:

«Ես կնվիրեմ իմ ժամանակի, ջանքերի, ռեսուրսների 100%-ը մի բանին՝ Թրամփին իր պաշտոնից հեռացնելուն»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում: Սթեյերը խոստացել է, որ այդ ամենի համար կհատկացնի 40 միլիոն դոլար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սա առաջին անգամը չէ, երբ ամերիկացի միլիարդատերը նման ջանքեր է գործադրում: 2017 թ․-ին նա գրեթե թողարկել էր Թրամփին հակազդող արշավ՝ վճարելով Need to Impeach՝ ժամանակն է իմպիչմենթի քաղաքական գովազդի համար, որում ներկայացվել էին այն պատճառները՝ ինչու Թրամփը պետք է լքի իր պաշտոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները