Հրաժարվել է կատարել պահանջները

09:14   11 Հունվար 2019    164

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կարող է մտածել ամերիկյան «Պատրիոտ» տեսակի հրթիռային համալիրների ձեռքբերման հարցում, սակայն դա անհնար կդառնա, եթե ամերիկյան կողմը սկսի իր պայմանները թելադրել եւ ճնշել Անկարային։

Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, Անկարայի համար անընդունելի է ամերիկյան համալիրների գնումը ռուսական Ս-400 համալիրների գնմանը հակադրելը կամ մեկը մյուսով պայմանավորելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բանն այն է, որ դեռ հունվարի 5-ին ամերիկյան կողմը պայման էր դրել, որ Անկարան չեղյալ հայտարարի ռուսական ռազմական մատակարարումները՝ ամերիկյան համալիրներ գնելով, այն դեպքում, երբ ռուս-թուրքական ռազմական մատակարարումների գործարքը գրեթե թեւակոխում է ապահովման կատարման փուլ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները