Էկվադորի ԱԳ նախարարը կարծում է, որ Ասանժի համար լավագույն տարբերակը հանձնվելն է

09:17   11 Հունվար 2019    296

Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիան կարծում է, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստան ստացած Ջուլիան Ասանժի համար լավագույն տարբերակն իշխանություններին հանձնվելը կլինի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է FM Mundo ռադիոկայանը:

«Մենք տեսնում ենք, որ պարոն Ասանժի համար այս իրավիճակը երկու ելք ունի. անորոշ ժամանակով մնալ կամ հանձնվել, և այս տարբերակը, ինչպես մենք ենք կարծում, նրա համար ամենադրականն է», - հայտարարել է Վալենսիան:

Նախարարը նաև ընդգծել է, որ Էկվադորը շարունակում է պնդել, որ դեսպանատանն Ասանժը պետք է խստորեն հետևի իր համար մշակված վարքագծի հատուկ կանոններին:

Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից: Դեսպանատան շենքից դուրս գալու դեպքում Ասանժին սպառնում է ԱՄՆ արտահանձնում և 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ՝ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր   Ասանժ  


Վերնագիրի այլ պիտակները