ՌԴ-ը և Չինաստանը զինատեսակների «չորրորդ չափման» մակարդակում են. The Hill

09:33   11 Հունվար 2019    348

Ամերիկացի պաշտոնաթող գեներալ Հովարդ Թոմփսոնի կարծիքով՝ Ռուսաստանը և Չինաստանը պաշտպանության ոլորտում հասել են «չորրորդ տարածական չափմանը», ինչի մասին վկայում է գերձայնային զենքի՝ շահագործման հանձնելը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է The Hill պարբերականի իր հոդվածում:

Թոմփսոնը, վկայակոչելով Միթչելի աերոտիեզերական ինստիտուտի զեկույցը, ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն գերձայնային զենքի տիրապետեր, կարող էր մեծ արագությամբ և հեռավոր կետերում թիրախներ վնասազերծել:

Նա նաև զգուշացրել է, որ Ռուսաստանը և Չինաստանը գերձայնային զենքի օգնությամբ զգալիորեն մեծացրել են իրենց ազդեցությունը ռազմական ազդեցության ոլորտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները