IBM-ը քվանտային համակարգիչ է ներկայացրել Լաս Վեգասի ցուցահանդեսում

09:48   11 Հունվար 2019    191

IBM ընկերությունը Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ) բացված կենցաղային էլեկտրոնիկայի՝ աշխարհում խոշորագույն ցուցահանդեսում ներկայացրել է IBM Q System One քվանտային համակարգիչը՝ սարք, որը քվանտային մեխանիկայի երեւույթներն օգտագործում է տվյալների մշակման համար։

Ինչպես նշել է ընկերությունը ցուցահանդեսում տարածված մամուլի տեղեկագրում, այդ առաջին ինտեգրված համակարգը նախատեսված է գիտական եւ առեւտրային օգտագործման եւ «ապագայում այն խնդիրների լուծման համար, որոնք ներկայում չափազանց բարդ են համարվում» այժմ գործող համակարգերի համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես, այդ համակարգիչները կարող են օգտագործվել ֆինանսական տեղեկատվության վերլուծության եւ ներդրողների համար ռիսկի գործոնների բացահայտման, ապրանքների մատակարարումների համակարգերի օպտիմալացման եւ այլ նպատակներով: Քվանտային համակարգիչների օգտագործման առաջին առեւտրային կենտրոնն ընկերությունը մտադիր Է բացել այս տարի Փոքիփսի ավանում (Նյու Յորքի նահանգ):

Consumer Electronic Show (СES) կենցաղային էլեկտրոնիկայի ցուցահանդեսն անցկացվում է 1967 թվականից: Այս տարի 32 կատեգորիաներում՝ 3D-տպագրությունից եւ արհեստական ինտելեկտի ստեղծման բնագավառի մշակումներից մինչեւ թվային բժշկագիտությունը, կրթությունը, ռոբոտատեխնիկան, կապը եւ անվտանգությունը, իրենց արտադրանքն են ներկայացնում ավելի քան 4,5 հազար ընկերություններ 155 երկրներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: IBM   Լաս-Վեգաս  


Վերնագիրի այլ պիտակները