Արգենտինայի նախագահը Մադուրոյին «զոհ ձևացող դահիճ» է անվանել

09:54   11 Հունվար 2019    264

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին իր թվիթերյան էջում անդրադարձել է Նիկոլաս Մադուրոյի՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուն և անվանել նրան դահիճ, որը զոհ է ձևանում:

Ինչպես գրում է արգենտինական La Nacion թերթը, Մակրին հայտարարել է, որ Վենեսուելան ներկայում բռնապետության ներքո է ապրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դահիճ, որը որպես զոհ է ներկայանում: Նիկոլաս Մադուրոն այսօր ծիծաղում է ժողովրդավարության վրա: Դա գիտեն վենեսուելացիները, դա գիտի աշխարհը», - գրել է Արգենտինայի նախագահը՝ հավելելով, որ Մադուրոյի կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը տեղի է ունեցել ժողովրդի կամքին հակառակ և չի ընդունվել միջազգային հանրության կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները