WhatsApp-ը նոր ֆունկցիա կգործարկի

10:02   11 Հունվար 2019    264

WhatsApp-ը նոր ֆունկցիա կգործարկի, որով հնարավոր կլինի հաղորդագրությունները նայել մատնահետքով։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Այս կերպ մեսենջերի ստեղծողները մտադիր են ուժեղացնել անձնական տվյալների պաշտպանությունը։ Պարբերականը նշում է, որ եթե նույնիսկ մարդը կորցրել է իր սմարթֆոնը եւ այն հայտնվել է այլ մեկի ձեռքին եւ ապաբլոկավորվել, դա դեռ բավարար չի լինի, որպեսզի մեսենջերի նամակները կարողանա կարդալ, քանի որ նորարարությունը արդեն օգտատիրոջ նույնականացում է կատարելու ըստ մատնահետքի։ Սակայն նաեւ դեռեւս հայտնի չէ, թե կոնկրետ երբ կներդրվի այս նոր ֆունկցիան։

Hayatsk.info

Հեշթեգներ: WhatsApp  


Վերնագիրի այլ պիտակները