Սլովակիայում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին

10:26   11 Հունվար 2019    207

Սլովակիայի հյուսիս-արեւմուտքի Չադցա բնակավայրի մերձակայքում հունվարի 10-ի երեկոյան մարդատար գնացքը բախվել Է բեռնատարին, ինչի հետեւանքով գնացքի վագոնները դուրս են ընկել ռելսերից:

Այդ մասին, հայտնել Է Սլովակիայի հրշեջ ծառայության եւ փարկարարների ծառայության միացյալ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Կատարինա Կրիժանովան:

«Մերձքաղաքային մարդատար գնացքը Չադցայի մերձակա երկաթուղային գծանցում բախվել Է մեծաբեռնատար ավտոմեքենային,- Կրիժանովայի խոսքը մեջբերում Է Սլովակիայի ռադիոն:- Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել գնացքի 70 ուղեւորներից վեցը եւ բեռնատարի վարորդը: Բախումից երկաթուղային շարժակազմը դուրս Է ընկել ռելսերից: Վագոնները կողարջվել են»:

Արտակարգ պատահարի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներ, փրկարարներ, հրշեջներ եւ ոստիկանությունը: Բժիշկները զննում են տուժածներին եւ ուղարկում հիվանդանոցներ: Վթարի վայրում դադարեցվել Է երկաթուղային եւ ավտոմոբիլային երթեւեկությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սլովակիա  


Վերնագիրի այլ պիտակները