Գործադուլ են սկսել օդանավակայանների աշխատակիցները

10:43   11 Հունվար 2019    223

Գերմանիայում գործադուլ են սկսել օդանավակայանների անվտանգությունն ապահովող ծառայությունների աշխատակիցները։

Այս մասին հայտնում է Suddeutsche Zeitung-ը։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Շտուտգարտի, Դյուսելդորֆի եւ Քյոլնի օդանավակայաններում։ Միայն Դյուսելդորֆում չեղյալ են հայտարարվել 570 թռիչքներից 350-ը։

Թռիչքներ են չեղարկվել նաեւ Բեռլինում, թեեւ այնտեղ բողոքի ակցիաներ չկան։ Գործադուլը կազմակերպել է «Վերդի» արհմիությունը, որպեսզի ստիպի օդանավակայանների անվտանգությունն ապահովող ծառայությունների աշխատակիցների աշխատավարձը մեկ ժամի դիմաց 15 եվրոյից դարձնել 20 եվրո։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները