Lufthansa AG-ն դարձել է եվրոպական ամենախոշոր ավիափոխադրողը

10:58   11 Հունվար 2019    241

2004-ից ի վեր առաջին անգամ, ըստ կատարած ուղևորակիլոմետրի (RPK) ցուցիչի, Եվրոպայի լավագույն ավիափոխադրող է ճանաչվել ոչ թե Air France-KLM, այլ Lufthansa AG-ն:

2018-ին այդ ցուցանիշը, որը հաշվի է առնում փոխադրած ուղևորների և թռիչքների ժամանակը, Lufthansa AG-ում (Austrian Airlines, Swiss International Airlines, Eurowings, Germanwings և այլն) ավելացել է 9 տոկոսով՝ դառնալով 284.6 մլրդ ուղևորակիլոմետր:

Ֆրանսա-նիդերլանդական ընկերության RPK-ն ավելացել է 2.8 տոկոսով և կազմել 255.4 մլրդ դոլար: Air France-KLM-ն երրորդ հորիզոնականում է հայտնվել. նրան շրջանցել է բրիտանական IAG-ը:

Նույն կարգով ընկերությունները տեղաբաշխվել են նաև ըստ փոխադրած ուղևորների քանակի: Ե՛վ Lufthansa-ն, և՛ Air France-KLM-ն ռեկորդներ են սահմանել: Եվրոպայում ամենաշատ ուղևորներ փոխադրել է գերմանական խումբը՝ 142.3 մլն ուղևոր (+10 տոկոս): IAG ավիախմբի ինքնաթիռները անցած տարի 112.9 մլն մարդու են փոխադրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Lufthansa  


Վերնագիրի այլ պիտակները