Թրամփը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու իրավունք ունի

11:07   11 Հունվար 2019    230

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիիրավ իրավունք ունի երկրում արտակարգ դրություն հայտարարել:

Նա նշել է , որ կանի դա, եթե իրեն չհաջողվի պայմանավորվել Դեմոկրատական կուսակցության հետ Մեքսիակյի հետ սահմանին պատ կառուցելու հարցում. հայտնում է BBC –ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ այդ տարաձայնությունների պատճառով դեկտեմբերի 22-ից երկրում մասնակիորեն դադարեցվել է կառավարության աշխատանքը:

Թրամփը նաև հայտնել է, որ չեղարկում է իր այցը Դավոս (տնտեսական ֆորումին մասնակցելու համար) բյուջետային ճգնաժամի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները