Կատարը մեկ միլիարդ դոլար կտրամադրի Իրաքի վերականգնմանը

11:14   11 Հունվար 2019    198

Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին Իրաքի նախագահ Բարխամ Սալեհի հետ կայացած բանակցություններում հավաստել Իրաքի ենթակառուցվածքի վերականգնման գործում մեկ միլիարդ դոլար ներդնելու պատրաստակամությունը:

Այդ մասին հայտնել է ԿատարԱՍի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական գրասենյակը:

Իրաքի նախագահը հունվարի 9-ից պաշտոնական այցով գտնվում է Կատարում: Սալեհը Դոհա է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ բանակցություններից հետո, որը հունվարի 13-ին նույնպես կայցելի Կատար՝ մասնակցելու ռազմավարական երկխոսության խորհրդաժողովին:

«Բանակցությունների ընթացքում Կատարը հայտարարեց Իրաքի ենթակառուցվածքային նախագծերում եւ վերականգնման գործում մեկ միլիարդ դոլարի չափով վարկերի ու ներդրումների փաթեթի մասին»,- ասված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կատար  


Վերնագիրի այլ պիտակները