Կուբայում առնվազն յոթ մարդ է զոհվել օտարերկրացիներով ավտոբուսի վթարի հետեւանքով

11:19   11 Հունվար 2019    160

Կուբայի Գուանտանամոյի նահանգում առնվազն յոթ մարդ Է զոհվել, եւս 33-ը՝ վերքեր ստացել ավտոբուսի շրջվելու հետեւանքով, որում 22 օտարերկրացիներ են եղել:

Այդ մասին, հայտնել Է Juventud Rebelde տեղական պորտալը:

Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 10-ի երեկոյան:

Ականատեսների տվյալներով՝ Via Azul ընկերության ավտոբուսը, որում գտնվում Էր 40 մարդ, ներառյալ 22 օտարերկրացի, շրջվել Է այն բանից հետո, երբ վարորդը այլ փոխադրամիջոցի վազանց կատարելիս կորցրել Է կառավարումը:

Ավտոբուսի վարարդն, իր հերթին, հայտարարել Է, որ մեքենայի կառավարումը կորցրել Է շատ թաց ճանապարհային ծածկույթի պատճառով: Ավտոբուսը Բարակոա քաղաքից ընթանում Էր դեպի Հավանա: Տուժածները, ներառյալ երկու երեխաներ, հասպիտալացված են: Նրանցից հինգը, ներառյալ երկու օտարերկրացիներ, օրհասական վիճակում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները