Ինչպիսի՞ն է եղել գնաճը 2018-ին

11:33   11 Հունվար 2019    219

Ռուսաստանում հիմնական ապրանքների մասով սկսվել է գնաճ։

Այս մասին հայտնում է ռուսական «Լենտա»-ն՝ նշելով, որ նախ 2018-ին սղաճը կազմել է 4,3 տոկոս 2017-ի՝ 2,5 տոկոսի փոխարեն։

Բացի այդ վկայակոչելով ռուսական պետական «Ռոսստատ» գործակալության տվյալները՝ պարբերականը գրում է, որ պարենային ապրանքների գնաճը անցյալ տարի կազմել է 4,7 տոկոս, ոչ պարենային ապրանքների գնաճը՝ 4,1 տոկոս, իսկ ծառայությունների գնաճը՝ 3,9 տոկոս։

Հատկապես թանկացել են անցյալ տարի ձուն եւ շաքարավազը՝ 25,9 եւ 28,3 տոկոս համապատախանաբար։ Ամենաքիչ գնաճ նկատվել է մակարոնեղենի շուկայում՝ մինչեւ 1,4 տոկոս։ Պարբերականը նկատում է, որ բենզինի մանրածախ գինը անցյալ տարի գրեթե երկու անգամ գերազանցել է սղաճին եւ կազմել 9,4 տոկոս։

Մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը, բենզինի մանրածախ շուկայում կգործի անցյալ տարվա նոյեմբերին կնքված համաձայնագիրը։ Ընթացիկ տարում բենզինի թանկացումը մանրածախ շուկայում կարող է լինել առավելագույնը 1, 7 տոկոս։ Արդեն իսկ նոր ԱԱՀ եւ ակցիզային հարկի պայմաններում մեկ լիտրի դիմաց բենզինը Ռուսաստանում թանկացել է 65-80 կոպեկ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները