Ամերիկացի հարյուրավոր աշխատողներ բողոքել են

12:00   11 Հունվար 2019    208

ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի դադարեցման հետևանքով առանց աշխատավարձի մնացած պետական բաժինների հարյուրավոր աշխատողներ, իրավիճակը շարունակվելու դեմ բողոքի երթ են կազմակերպեցին դեպի Սպիտակ տուն:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, ԱՄՆ-ի պետական բաժինի հարյուրավոր աշխատողներ, որոնք առանց աշխատավարձի են մնացել, հինգշաբթի օրը, «Մենք ցանկանում ենք աշխատել» կարգախոսով երթ են կազմակերպել դեպի Սպիտակ տուն:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը դադարել է արդեն 20 օր: Ցուցարարները վանկարկեցլ են՝ «Թրամփ, վերջ տուր կառավարության աշխատանքի դադարեցմանը», «Վերսկսեք կառավարության աշխատանքը» և «Թույլ տվեք աշխատենք» կարգախոսները:

Ֆեդերալ կառավարության շուրջ 800 հազար աշխատողներ, կառավարության աշխատանքն արձակվելու պատճառով առանց աշխատավարձի են մնացել և պարտավոր են մնալ տանը, կամ աշխատել առանց վճարի:

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման բյուջեի շուրջ Կոնգրեսի դեմոկրատականների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առճակատումը պատճառ դարձավ, որ այդ երկրի կառավարության աշխատանքը դեկտեմբերի 20-ի առաջին ժամերից դադարեցվի:

Թրամփը հայտարարել է, որ քանի դեռ սահմանային պատի բյուջեն չի ապահովվել, կառավարության աշխատանքը կշարունակի մնալ դադարեցված, նույնիսկ եթե դա ամիսներ կամ տարիներ տևի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները