Զարիֆ. ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը միայն քաոս է սերմանում

12:18   11 Հունվար 2019    290

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը միայն քաոս եւ ռեպրեսիաներ է սերմանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություններին:

«Երբ եւ որտեղ էլ չհայտնվի ԱՄՆ-ն, այնտեղ թագավորում է քաոսը, ռեպրեսիաները եւ վիրավորանքները»,-Twitter-ում գրել է Զարիֆը:

«Այն օրը, երբ Իրանը սկսի նմանվել ԱՄՆ-ի «հաճախորդներին» եւ նրանց, ում Պոմպեոն անվանում է «մարդու իրավունքների պահպանության օրինակ»՝ լինի նախկին շահ կամ ներկայիս մսագործ, որպեսզի նորմալ երկիր դառնա, հենց այդ օրը երկրում դժոխք կլինի: Զարիֆն ԱՄՆ-ին կոչ է արել նաեւ հաշտվել Իրանի կորստի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները