Ֆրանսիայի բնակչությունը կորցնում Է վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ. հարցում

12:36   11 Հունվար 2019    280

Ֆրանսիացիներն ավելի ու ավելի բացասական են գնահատում բոլոր մակարդակների քաղաքական գործիչների գործունեությունն իրենց երկրում եւ պետական հաստատությունների աշխատանքը:

Այդ մասին, վկայում են հասարակական կարծիքի արդյունքները, որոնք հունվարի 11-ին հրապարակել Է Le Figaro թերթը:

«Վստահության տարեկան վարկանիշ» անվանումը կրող հարցումն արդեն տասներորդ անգամ Ֆրանսիայում անցկացվել Է Opinion Way եւ Cevipof (Քաղաքական կյանքի ուսումնասիրման կենտրոն) ծառայությունների կողմից: Հավաքված տվյալները վկայում են, որ տարվա ընթացքում նախագահական իշխանության ինստիտուտի նկատմամբ վստահության մակարդակն ընկել Է 13 տոկոսային կետով՝ մինչեւ 23 տոկոս: Վստահության ցուցանիշը որոշ չափով բարձր Է խորհրդարանի պատգամավորների նկատմամբ՝ 31 տոկոս (նվազումը՝ 4 տոկոսային կետ):

Ընդսմին ֆրանսիացիները, ինչպես եւ անցած տարիներին, շարունակում են վստահել իրենց քաղաքագլուխներին. նրանց նկատմամբ վստահության մակարդակը 58 տոկոս Է, ինչը նախորդ ցուցանիշից բարձր Է 1 տոկոսային կետով: Պետական կազմակերպությունների եւ հաստատությունների նկատմամբ վերաբերմունքի վարկանիշի ամենացածր նշագծին քաղաքական կուսակցություններն են, որոնց վստահում Է հարցվածների 9 տոկոսը, ինչպես եւ մեկ տարի առաջ: Ցածր վստահության գոտում են մնում ԶԼՄ-ները՝ 23 տոկոս ցուցանիշով, ինչը նախորդին զիջում Է 1 տոկոսային կետով:

Ընդսմին արհմիություններն ստացել են ձայների 27 տոկոսը, ինչպես եւ բանկերը: Այս վարկանիշի վերին մասում տեղ են զբաղեցրել հիվանդանոցները (78 տոկոս, պլյուս 2 տոկոսային կետ), բանակը (74 տոկոս, պլյուս 2 տ.կ.) եւ ոստիկանությունը (74 տոկոս, պլյուս 1 տ.կ.): Քաղաքական գործիչներից առաջին տեղում «Ազգային միավորման» առաջնորդ Մարին լե Պենն Է՝ վստահության 25 տոկոս եւ անվստահության 70 տոկոս ցուցանիշով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երրորդ տեղում Է, նա զիջում Է նաեւ վարչապետ Էդուար Ֆիլիպին, որի վստահության մակարդակը 20 տոկոս Է:

Հարցման համաձայն, հիմնական զգացումները, որոնք ֆրանսիացիների մեջ առաջացնում Է երկրի քաղաքական կյանքը, հոգնածությունն Է դրա իրադարձություններից, խառնաշփոթությունը, անվստահությունն ու վախը: Դրանց բաժին Է ընկնում պատասխանների 81 տոկոսը, ինչը 4-ից մինչեւ 7 տոկոսային կետով գերազանցում Է նախորդ ցուցանիշը: Ընդսմին դրական զգացումներ՝ հետաքրքրություն, հույս, ոգեւորություն ու դրական տրամադրվածություն, Ֆրանսիայի քաղաքական կյանքն առաջացնում Է հարցվածների միայն 17 տոկոսի մեջ: Ընդ որում՝ 85 տոկոսը (պլյուս 1 տ.կ.) վստահ Է, որ քաղաքական գործիչները «չեն հետաքրքրվում հասարակ մարդկանց կարծիքով»: Միեւնույն ժամանակ, պատասխանելով անկետայի հարցերին, հարցման մասնակիցների 55 տոկոսը նշել Է, որ պատրաստ Է մասնակցել ցույցերի՝ ի պաշտպանություն իրենց գաղափարների (ցուցանիշի ավելացումը կազմել Է 4 տ.կ.): Հարցումն անցկացվել Է 2018 թվականի դեկտեմբերի 13-ից 24-ը: Դրան մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 2116 մարդ, որոնք ներառված են ընտրացուցակներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները