Պերուն Վենեսուելայում իր դեսպանությունից հետ է կանչել

13:03   11 Հունվար 2019    262

Պերուն Վենեսուելայում իր դեսպանությունից հետ է կանչել գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ որպես բողոք Նիկոլաս Մադուրոյի նախագահական նոր «անօրինական» ժամկետի դեմ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Պերուի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունը նաեւ նշում է, որ Պերուն կարգելի Մադուրոյի եւ նրա կամ նրա կառավարության հետ կապված եւս 100 անձանց մուտքը երկիր:

Մադուրոն երկրորդ անգամ է ստանձնում Վենեսուելայի նախագահի պաշտոնը։ Լատինական Ամերիկայի երկրները նրա նոր ժամկետն «անօրինական» են անվանել, քանի որ անցած ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները