Porsche-ն թողարկման է պատրաստում Tesla-ի մրցակից Mission E էլեկտրամեքենան

13:41   11 Հունվար 2019    254

Business Insider‏-ը ներկայացրել է գերմանական ավտոարտադրողի նորույթը՝ Mission E կոնցեպտը, որն ստեղծվել է Tesla-ի մոդելների հետ մրցակցություն ապահովելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Porsche-ի էլեկտրամեքենայի շարժիչի հզորությունը հավասարազոր է 600 ձիաուժի: Առավելագույն արարգությունը կազմելու է 241կմ/ժամ, իսկ 100 կմ/ժամը մեքենան կզարգացնի 3.5 վայրկյանում:

Առավել տպավորիչ է Mission E մոդելի վերալիցքավորման սկզբունքը: Այն կարող է ինքնուրույն լիցքավորվել ավտոտնակի վահանակից: Ընկերությունից հայտնում են, որ հատուկ լիցքավորման համակարգ են մշակում, որի օգնությամբ մեքենան 15 րոպեում 80 տոկոսով կլիցքավորվի: Մեկ լիցքավորմամբ մեքենան կկարողանա մոտ 500 կմ անցնել:

75 կՎտժ հզորությամբ մարտկոցով աշխատող Tesla Model S-ը 400 կմ տարածություն է անցնում մեկ լիցքավորմամբ: Կողային հայելիների փոխարեն տեսախցիկներ են տեղադրված, որոնք տեղակայված են դիմային ապակու ներքևի անկյունում: Porsche-ի Mission E մոդելը կարժենա 85 000 դոլար: Այն երթևեկության մեջ կհայտնվի արդեն 2019-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Porsche   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները