Սու Չժենչանը դարձել է Թայվանի նոր վարչապետ

14:07   11 Հունվար 2019    283

Թայվանի նոր վարչապետ է դարձել Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության նախկին նախագահ Սու Չժենչանը:

Ուրբաթ նրա նշանակման մասին հայտարարել է կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը, հայտնում է թայվանյան Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը:

Սու Չժենչանն այս պաշտոնում փոխարինել է Ուիլյամ Լային (Լայ Ցինդե), որը հայտարարել էր, որ ուրբաթ կառավարության հետ միասին հրաժարական կներկայացնի:

Թայվանի կառավարության ներկայիս փոփոխությունը կապված է անցյալ տարվա նոյեմբերին տեղական իշխանության մարմինների ընտրություններում Ժողովրդավարական առաջադիմական կուսակցության պարտության հետ: Ընտրություններում համոզիչ հաղթանակ էր տարել Գոմինդան ընդդիմադիր կուսակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թայվան  


Վերնագիրի այլ պիտակները