ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել համախմբվել Իրանի դեմ

14:17   11 Հունվար 2019    225

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կահիրեում հայտարարել է, որ Վաշինգտոնն ու դաշնակիցները իրանցիներին պետք է վտարեն Սիրիայից:

Ըստ The Guardian-ի` նա նշել է, որ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումն ամենևին էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ը լքում է տարածաշրջանը, և կոչ է արել համախմբվել Իրանի դեմ:

«ԱՄՆ-ը կօգտագործի դիվանագիտությունն ու դաշնակիցների հետ համագործակցությունը` իրանցիներին Սիրիայից վտարելու, տառապյալ սիրիացի ժողովրդին խաղաղություն ու կայունություն բերելու համար»,- ասել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները