ԱՄՆ-ում տղամարդուն դատապարտել են 195 տարվա բանտարկության

14:23   11 Հունվար 2019    191

ԱՄՆ-ում ոստիկանական տեղամասի վրա հարձակված տղամարդուն դատապարտել են 195 տարվա բանտարկության:

AP-ն հայտնում է, որ Մայքլ Ֆորդը ներողություն է խնդրել ոստիկանի ծնողներից, ով սպանվել էր հարձակման ժամանակ:

Նրա խոսքով՝ ինքը չէր պատրաստվում, իրենից բացի, որեւէ մեկին վնաս պատճառել, երբ 2016 թվականի մարտին Փրինս Ջորջ շրջանում կրակահերթ էր արձակել ոստիկանական տեղամասի վրա: Նոյեմբերին երդվյալները Ֆորդին մեղավոր էին ճանաչել դետեկտիվ Ժակայ Կոլսոնի երկրորդ աստիճանի սպանության մեջ, չնայած վերջինը մահացել էր ոչ Ֆորդի կրակոցից, այլ սպանվել էր փոխհրաձգության ժամանակ մեկ այլ ոստիկանի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները