Ինդոնեզիայում 2018 թվականին ավելի քան 11 500 երկրաշարժ է տեղի ունեցել

14:31   11 Հունվար 2019    251

Ինդոնեզիայում երկրաշարժերի թիվը 2018 թվականին զգալի ավելացել է և կազմել ավելի քան 11 500, հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ Հիդրոօդերևութաբանության, կլիմայագիտության ու երկրաֆիզիկայի ազգային վարչությանը (BMKG) հղումով:

BMKG տվյալների համաձայն՝ 2017 թվականին գրանցվել է 7 172 ստորգետնյա ցնցում, իսկ 2018-ին՝ տարբեր ուժգնության 11 577 երկրաշարժ: Նշվում է, որ ավելի քան 5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժերի թիվը 297 է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայում 2018-ին տեղի ունեցած տարերային աղետների հետևանքով զոհերի կամ անհետ կորածների թիվն ամենաբարձրն է վերջին տասնամյակում: Հաղորդվում է, որ զոհերի թիվը 4 231 է և ամենաբարձրը 2007 թվականից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները