Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնին 4 թեկնածու է հավակնում

14:34   11 Հունվար 2019    226

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող 4 թեկնածուների անուններ է ստացել:

Այս պաշտոնին հավակնում են Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը, Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյաննին եւ Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:

Նախարարների կոմիտեն 2019 թվականի մարտին նրանց հարցազրույցի կհրավիրի: Գլխավոր քարտուղարի ընտրությունը տեղի կունենա այս տարվա հունիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները