ԵՄ-ն սկսել է միասնական բանակի ստեղծումը. Գերմանիայի ՊՆ

14:42   11 Հունվար 2019    219

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպան արդեն սկսել է միասնական բանակի ստեղծման աշխատանքները:

Ըստ The Daily Mail-ի`նա նշել է, որ ԵՄ 25 պետությունները միավորվել են ոչ թե այն պատճառով, որ Բրյուսելից են նման ցուցում ստացել, այլ կամավոր, որովհետև դա բխում է Եվրոպայի անվտանգության շահերից:

«Եվրոպան շարունակում է լինել բացառիկ միություն, որն ազատության դրոշի տակ միավորել է կես միլիարդ մարդու: Եվրոպան պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները