Հալեպում մալուխային գործարանը վերսկսել է աշխատանքը

14:50   11 Հունվար 2019    272

Սիրիայի Հալեպ տնտեսական մայրաքաղաքում էլեկտրասարքավորումների արտադրության գործարանը վերսկսել է աշխատանքը պատերազմով պայմանավորված երկարատև պարապուրդից հետո, հայտնել է գործարանի տնօրեն Աբդուլաթիֆ Նաասանը:

«Կորուստներն, իհարկե, շատ մեծ են՝ թե՛ ֆինանսական, և թե՛ նյութական, կադրային, բայց գլխավորն այն է, որ մենք առաջվա պես թողարկում ենք էլեկտրամալուխներ և լարեր. դա այն է, ինչն այժմ շատ է հարկավոր Սիրիայում, տարեկան թողարկվում է 1,4 հազար տոննա, մինչդեռ նախքան պատերազմը մենք գրեթե նունքան արտադրում էինք յուրաքանչյուր ամիս», - հայտնել է Նաասանը:

Նա նաև ընդգծել է, որ ներկայում վերականգնված է երկու արտադրամաս և պահեստը:

Տնօրենը հիշեցրել է, որ մինչև պատերազմն այստեղ աշխատում էր մոտ 400 մարդ, իսկ այժմ՝ ընդամենը 120-ը:

Ձեռնարկության գլխավոր խնդիրներից մեկը մնում են հին սարքավորումները՝ այստեղ աշխատող հաստոցներն ու էլեկտրոնիկան այն մասով, որը զինյալների կողմից չի թալանվել որպես գունավոր մետաղների ջարդոն վաճառելու համար, մոտ 30 տարի առաջ են գնվել Եվրոպայում և դրանց համալրող մասերը գտնել հնարավոր չէ, իսկ նորերն հնարավոր չէ ձեռք բերել այն պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են երկրի նկատմամբ:

Գործարանի արտադրանքը գլխավորապես իրացվում է ներքին շուկայում, ընդգծել է ձեռնարկության կառավարիչը: Ձեռնարկության հումքը մատակարարվում է Չինաստանից և Եգիպտոսից: Արտաքին շուկաներից, որոնք հետաքրքրված են սիրիական էլեկտրասարքավորմամբ, ձեռնարկության տնօրենը նշել է Հնդկաստանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հալեպ  


Վերնագիրի այլ պիտակները