Յակուտիայում երկու բենզատար մեքենա անցել է սառույցի տակ

14:57   11 Հունվար 2019    173

Յակուտիայի «Կոլիմա» դաշնային մայրուղու վրա երկու բենզատար մեքենա անցել է սառույցի տակ:

Արտակարգ իրավիճակի մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ հանրապետական գլխավոր վարչությունը, փոխանցում է life.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում (16:00-ին՝ երևանյան ժամանակով), Մեգինո-Ալդան գյուղից 16 կմ հեռավորության վրա:

Հաղորդվում է, որ տեղի է ունեցել դիզելային վառելիքի արտահոսք:

Փրկարարների համաձայն՝ բեռնատարներից մեկը բեռնված է եղել ավելի քան 26 տոննա դիզելային վառելիքով, երկրորդը՝ ավելի քան 25 տոննա վառելիքով: Բեռնատարներից յուրաքանչյուրը կշռում է մոտ 15 տոննա:

Նախնական տվյալների համաձայն՝ բեռնատարների վարորդներն անտեսել են 30 տոննայով ծավալի սահմանափակման մասին ճանապարհային նշանների պահանջները, որոնք կանգնեցված են եղել ճանապարհին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Յակուտիա  


Վերնագիրի այլ պիտակները