Խորհրդարանի կողմից ԵՄ-ի հետ Մեյի գործարքի մերժումը սպառնալիքի տակ կդնի Brexit-ը. Ջերեմի Հանթ

15:28   11 Հունվար 2019    284

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը հունվարի 11-ին այն կարծիքն է հայտնել, որ բրիտանական խորհրդարանի կողմից ԵՄ-ից դուրս գալու պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի մերժումն անմիջական սպառնալիքի տակ կդնի Brexit-ի իրագործումը։

Այս հայտարարությամբ նա ցանկացել է համոզել ժողովրդական ընտրյալներին՝ հունվարի 15-ին Համայնքների պալատում պաշտպանել Բրյուսելի իշխանությունների հետ վարչապետ Թերեզա Մեյի համաձայնեցրած գործարքը:

«Եթա այդ գործարքը մերժվի, ապա առավել հավանականը կլինի Rrexit-ի կաթվածահարումը: Եվ եթե դա պատահի, ապա ոչ ոք չգիտի՝ ինչ տեղի կունենա հետո: Մեծ է այն վտանգը, եւ դա մտահոգում է մարդկանց, որ մենք չենք կարողանա իրականացնել այն, ինչի օգտին քվեարկել է ժողովուրդը»,- նշել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը, որի ուղերձը եթերում ցուցադրել է Sky News հեռուստաալիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները