Փարիզը ակցիայի օրը զրահափոխադրիչներ դուրս կբերեն փողոցներ

15:31   11 Հունվար 2019    212

Փարիզի ոստիկանությունը «դեղին բաճկոնավորների» բողոքի մեծաթիվ ակցիաներ է սպասում հունվարի 12-ին, ինչի կապակցությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ դուրս կբերվեն 14 զրահապատ փոխադրամեքենաներ:

Հունվարի 11-ին CNews հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Փարիզի ոստիկանապետ Միշել Դելպեշը:

«Մենք Փարիզում բողոքի ավելի լուրջ ակցիաներ ենք սպասում (հունվարի 12-ին), քան անցյալ շաբաթ օրը,- նշել է նա:- Փողոցներում կտեղակայվեն 14 զրահափոխադրիչներ»: Դելպեշը նաեւ պատմել է, որ վերահսկողություն կկազմակերպվի քաղաքի երկաթուղային կայարաններում ու ճանապարհներին: Նրա խոսքով՝ շարժումն ամեն անգամ ավելի ու ավելի արմատական է դառնում:

Ավելի վաղ BFM հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպին, հայտնել է, որ երկրում կմոբիլիզացվեն իրավապահ մարմինների 80 հազար աշխատակիցներ, նրանցից 5 հազարը՝ Փարիզում: Հեռուստաալիքի տվյալներով՝ հունվարի 12-ին բողոքի ամենախոշոր ակցիաները կարող են տեղի ունենալ Փարիզում, Բորդոյում, Մարսելում, Թուլուզում, Լիոնում, Ստրասբուրգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները