Ճապոնիայի նախարարությունը 20 տարի ոչ ստույգ վիճակագրական տվյալներ Է հրապարակել

15:45   11 Հունվար 2019    219

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունն ավելի քան 20 տարի հրապարակել Է ոչ ստույգ վիճակագրական տվյալներ, որոնք 53,7 մլրդ իենի (ներկայիս փոխարժեքով՝ ավելի քան 497 մլն դոլար) չվճարման են հանգեցրել ամբողջ երկրում 19,73 միլիոնից ավելի մարդկանց համար:

Այդ մասին, հունվարի 11-ին հայտարարել Է ճապոնական գերատեսչությունը:

Անցկացված ստուգումից հետո պարզվել Է, որ վիճակագրական տվյալների անճշտությունները տեղ են գտել դեռ 1996 թվականին: Դրանք անդրադարձել են ճապոնացի աշխատողների տարբեր վճարումների վրա, ներառյալ ապահովագրական վճարները եւ պարգեւավճարները:

Նախարարությունը պաշտոնապես ներողություն Է հայցել եւ խոստացել, որ բոլոր տուժածներին կվճարի նրանց հասանելիք միջոցները: Միեւնույն ժամանակ աշխատանքի նախարարությունն ընդգծել Է, որ նրանք, ովքեր տվյալներում տեղ գտած սխաների պատճառով ինչ-որ ժամանակ ավելի մեծ վճարումներ են ստացել, քան իրենց իրականում հասնում Է, պարտավոր չեն լինի վերադարձնել փողերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները