Իրանի իշխանությունները հերքել են միջուկային գործարքից երկրի դուրս գալու մասին լուրերը

15:47   11 Հունվար 2019    278

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին հերքել Է տեղական ԶԼՄ-ներում հայտնված այն լուրերը, թե երկրի կառավարությունը պլանավորում Է առաջիկայում դուրս գալ միջուկային գործարքից, իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շուտով պաշտոնաթող Է լինելու:

«Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթողության եւ միջուկային գործարքից Թեհրանի մոտալուտ դուրս գալու վերաբերյալ միաժամանակ հայտնված նորությունները հիմքեր չունեն»,- հունվարի 11-ին նրա խոսքը մեջբերում Է Donya E Eqtesad թերթը: Նա հավելել Է, որ «նման հաղորդագրությունների նպատակը միտումնավոր ապատեղեկատվությունն Է, որը վնաս Է հասցնում երկրի ազգային շահերին»: Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ «անհրաժեշտ Է, որ զանգվածային լրատվամիջոցներն ավելի ուշադիր լինեն ու ձեռնպահ մնան կասկածելի նորություններ հրապարակելուց», որպեսզի «ամբիոն չդառնան Իրանի արտաքին ու ներքին թշնամիների համար»:

Հունվարի 9-ին իրանական մի շարք ինտերնետ-հրատարակություններում հաղորդագրություններ Էին հայտնվել այն մասին, որ Թեհրանի իշխանությունները որոշում են ընդունել դուրս գալ միջուկային գործարքից, եւ մոտ ժամանակներս պետք Է տեղի ունենա Զարիֆի պաշտոնաթողությունը: Այդ տեղեկատվությունը տարածվել Էր սոցիալական ցանցերի տեղական օգտատերերի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրանի  


Վերնագիրի այլ պիտակները