Մերկելը չի պատասխանել Հունաստանի ռազմատուգանքների պահանջին

16:01   11 Հունվար 2019    273

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Աթենքում կայացած բանակցությունների ընթացքում ընդունել Է նացիստների հանցագործության համար պատասխանատվությունը Հունաստանի օկուպացման ժամանակ, սակայն չի պատասխանել վնասը հատուցելու եւ այսպես կոչված օկուպացիոն փոխառությունը վերադարձնելու Հունաստանի պահանջին:

Հունաստանն ավելի քան 300 միլիարդ եվրո Է գնահատում կորուստները 1941 – 1944 թվականներին գերմանական օկուպացումից եւ գերմանացիների կողմից հարկադրարաբար վերցված փոխառությունից: Հունաստանի ղեկավարությունը պարբերաբար բարձրացնում Է ռեպարացիաների հարցը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հունվարի 11-ին Աթենքի նախագահական պալատում Մերկելի հետ կայացած հանդիպմանն ասել Է, որ Հունաստանը մտադիր Է դատարանների միջոցով լուծել հարցը:

«Մենք կարծում ենք, որ Հունաստանի պահանջներն իրավաբանորեն գործում են եւ կարող են բռնագանձվել դատարանի միջոցով»,- ասել Է Պավլոպուլոսը, որը կրթությամբ իրավաբան Է: Մերկելն ի պատասխան ընդունել Է բարոյական պատասխանատվությունը նացիստների հանցագործությունների համար, բայց չի խոսել նյութական պատասխանատվության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները