Նախագահ. Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ

16:00   11 Հունվար 2019    265

Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ:

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը 2018-ի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու առաջիկա խնդիրներին նվիրված նախարարների կաբինետի ընդլայնված նիստում:

«Ադրբեջանական ժողովուրդը և պետությունը երբեք չեն հաշտվի իրենց տարածքների օկուպացիայի հետ», - հայտարարել է նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ը՝ վկայակոչելով AzTV-ին:

Երկրի ղեկավարը նշել է, որ 2018-ին Ադրբեջանը զգալի ռազմական հաջողությունների է հասել: Նախչըվանի ուղղությամբ իրականացված հաջող ռազմական օպերացիայի արդյունքում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել 11 հազար հա տարածք:

Նախագահի խոսքով, 2019 թվականին ընդունվելու է Մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման 4-րդ պետական ծրագիրը:

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացառությամբ Հայաստանի՝ Ադրբեջանը սերտ հարաբերություններ է հաստատել բոլոր հարևան պետությունների հետ: Նա նշել է, որ նախորդ տարվա օգոստոսին ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում հաշվի են առնվել Ադրբեջանի շահերը:

Իլհամ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը 2019-ին նախագահելու է Չմիավորման շարժման կազմակերպությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները