ԶԼՄ. Սի Ցզինպինը կարող է Հս. Կորեա այցելել ապրիլին

16:46   11 Հունվար 2019    425

Չինաստանի նախագահ Սի Ցզինպին ապրիլին հնարավոր է այցելի Հյուսիսային Կորեա։

Դա կարող է դառնալ նրա առաջին այցը Փհենյան: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի իշխող Դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Լի Հյո Չանը, հաղորդում է Yonhap–ը:

«Սի Ցզինպինի այցը Հյուսիսային Կորեա կարծես թե նախատեսվում է ապրիլին, իսկ մայիսին մեծ է հավանականությունը, որ նա կայցելի Հարավային Կորեա»,-ասել է Լին` առանց բացահայտելու իր տեղեկատվական աղբյուրը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այս շաբաթվա սկզբին Չինաստան էր այցելել եւ հանդիպել Ցզինպինի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրորդ գագաթնաժողովի նախօրեին:

Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ Ցզինպին ընդունել է Հյուսիսային Կորեա «հարմար ժամանակ» այցելելու հրավերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սի-Ցզինպին  


Վերնագիրի այլ պիտակները