Թրամփն աշխարհի ամենահարուստ մարդուն հաջողություն է մաղթել կնոջից ամուսնալուծվելու գործում

19:24   11 Հունվար 2019    195

" Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսին հաջողություն է մաղթել կնոջից ամուսնալուծվելու գործում՝ ապագա դատական գործընթացը «հրաշալի» անվանելով:

«Նրան հաջողություն եմ մաղթում: Դա հիանալի կլինի»,- ասել է Թրամփը լրագրողներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփը քննադատել է Բեզոսին ու նրան պատկանող The Washington Post թերթը: Նաև երկրի ղեկավարը ճնշում է գործադրել ԱՄՆ փոստային ծառայության նկատմամբ՝ Amazon-ից ծանրոցների առաքման համար վճարների ավելացման նպատակով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը 25 տարի տևած ամուսնությունից հետո բաժանվում է կնոջից՝ վիպասան ՄքՔենզի Տաթլից:

«Սիրո և բաժանումի երկար հերթագայությունից հետո մենք որոշեցինք ամուսնալուծվել և ընկերներ մնալ: Մենք գնահատում ենք մեր համատեղ կյանքի յուրաքանչյուր տարին: Եթե իմանայինք, որ 25 տարի հետո պիտի բաժանվենք, մենք, միևնույն է, ամեն ինչ նույն կերպ կանեինք:

Մեզ հրաշալի ապագա է սպասվում որպես ծնողներ, ընկերներ ու գործընկերներ, և չնայած եզրույթներն այլ կլինեն՝ մենք շարունակում ենք մնալ մեկ ընտանիք»,- ասված է զույգի թվիթերյան գրառման մեջ:

Երեկ հաղորդվել էր նաև, որ աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բեզոսն անցած տարվանից հանդիպում է Լորեն Սանչեսի հետ, որը նախկինում աշխատել է Fox 11 հեռուստաալիքում և ամուսնացած է հոլիվուդյան գործակալ Պատրիկ Ուայթսելի հետ:

Amazon-ի 54-ամյա հիմնադիրը, Bloomberg Billionaire-ի աղյուսակի համաձայն, 137 միլիարդ դոլար կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները