Պավլենսկին իր դատական գործընթացը նվիրել է Մարկիզ դը Սադին

18:15   11 Հունվար 2019    150

Ռուս նկարիչ-ակցիոնիստ Պյոտր Պավլենսկին հայտարարել է, որ իր դատական գործընթացը նվիրում է Մարկիզ դը Սադին:

«Մարկիզ դը Սադը ցույց է տվել իշխանության իրական բնույթը»,-Փարիզում դատական նիստի ժամանակ հայտարարել է նկարիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրանսիայում Պավլենսկիին մեղադրում են Ֆրանսիայի բանկի շենքն այրելու մեջ:

Պավլենսկին հավելել է, որ Մարկիզ դը Սադի կյանքը ֆրանսիացիները թունավորել են: Նա հիշեցրել է, որ գրողն իր մահկանացուն կնքել է հոգեբուժարանում:

Նշվում է, որ նա այդ հայտարարությունն արել է ռուսերեն, որից հետո ատենակալ թարգմանչին խնդրել ֆրանսերեն թարգմանել: Դատավորը Պավելնսկու ելույթը «հետաքրքիր ներկայացում» է անվանել:

Նկարչի հայտարարությունից հետո նիստը դադարեցվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները