Նեպալում կինը եւ նրա երկու որդիները հինավուրց ավանդույթի զոհ են դարձել

18:58   11 Հունվար 2019    194

Նեպալում կինը եւ նրա երկու որդիները զոհ են դարձել հինավուրց ավանդույթին, որի համաձայն կանայք եւ աղջիկները դաշտանի ժամանակ պետք է հեռանան տնից։

35-ամյա Ամբա Բոխարան եւ նրա 12-ամյա եւ 9-ամյա որդիները ստիպված են եղել գիշերն անցկացնել առանց լուսամուտների մարագում։ Տաքանալու համար նրանք կրակ են վառել եւ, ամենայն հավանականությամբ, խեղդվել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Չխաուպադի» հին ավանդույթի համաձայն, դաշտանի ժամանակ աղջիկները եւ կանայք վտարվում են տնից, քանի որ «անմաքուր» են համարվում եւ կարող են տարերային աղետի պատճառ դառնալ։

Նրանց արգելվում է մի շարք առարկաների ձեռք տալ, այդ թվում՝ կաթին, կրոնական կուռքերին եւ անասունին։ Նրանց չի թույլատրվում հանդիպել ընտանիքի մյուս անդամների հետ եւ փողոց դուրս գալ։ Ավանդույթն արգելվել է 2005 թվականին, սակայն այն նախկինի պես տարածված է Նեպալի հեռավոր շրջաններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները