ԱՄՆ-ը որոշել է ռազմանավեր ուղարկել Արկտիկա

22:15   11 Հունվար 2019    200

ԱՄՆ ՌԾՈՒ ղեկավար Ռիչարդ Սփենսերը հայտարարել է, որ Վաշինգտոնը ամռանը ռազմանավեր կուղարկի Արկտիկա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է Արկտիկայի պայմաններում ստուգել ռազմանավերի աշխատանքը։

Նա նաեւ հավելել է, որ Վաշինգտոնն ուզում է ապահովել տարածաշրջանում նավագնացության ազատությունը։

Սփենսերն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարությանը անհրաժեշտ է խստացնել Արկտիկայում գործողություններին ներկայացված պահանջները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները