Պոմպեոն կողմ է հանդես եկել Սիրիայի քաղաքական գործընթացներին Ասադի կառավարության մասնակցելուն

20:24   11 Հունվար 2019    200

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կողմ է հանդես եկել Սիրիայի քաղաքական կառույցների ձեւավորման գործընթացներին Ասադի կառավարության մասնակցելուն՝ այդ երկրում զինված հակամարտության ավարտից հետո:

Այս մասին հայտարարել է Fox News ամերիկյան հեռուստաալիքը, որը ուրբաթ հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարի հետ հարցազրույցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պոմպեոյի հայտարարություններն արվել են ի պատասխան հարցին՝ արդյոք կիսում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր նախորդի՝ Ռեքս Թիլերսոնի կարծիքը, որը անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարել էր, որ Բաշար Ասադը Սիրիայում քաղաքական ապագա չունի:

Միեւնույն ժամանակ, Պոմպեոն բացասական է որակել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Ռուսաստանի եւ Իրանի դերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները