Իտալիան դիտարկում է Սիրիայում դեսպանությունը վերաբացելու հնարավորությունը

20:44   11 Հունվար 2019    172

Պաշտոնական Հռոմը դիտարկում է հնարավորությունը՝ վերականգնելու դիվանագիտական ծառայությունների գործունեությունը այն երկրներում, որտեղ դրանք ավելի վաղ փակվել են:

«Իտալիան մտածում է կրկին բացել դեսպանատներ այնտեղ, որտեղ դրանք ֆիզիկապես փակվել են, և անել դա ամենալայն մասշտաբով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչ վերաբերում է կոնկրետ սիրիական դեպքին, ապա դա ամբողջությամբ կախված է այդ երկրում իրավիճակի զարգացումից»,- հայտարարել է նախարարը: Նա ընդգծել է, որ Իտալիայի համար առաջնահերթություն է դեսպանատներ ունենալ ամբողջ աշխարհում:

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Իտալիայի արտգործնախարարը նշել է, որ այդ երկրում իրադրությունը հեռու է կայուն լինելուց, իսկ դիվանագիտական ներկայացուցչության լիարժեք աշխատանքի վերականգնման համար անհրաժեշտ է ավելի լուրջ կարգավորում:

2012 թվականին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետևանքով այդ երկրում Իտալիայի դեսպանը կանչվել էր հետ, իսկ ավելի ուշ հետ էին կանչվել իտալացի մյուս դիվանագետները ևս:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները