Ճապոնիայի աշխատանքի նախարարությունը 20 տարի ոչ ստույգ վիճակագրական տվյալներ է հրապարակել

21:24   11 Հունվար 2019    209

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունն ավելի քան 20 տարի հրապարակել է ոչ ստույգ վիճակագրական տվյալներ, որոնք 53,7 մլրդ իենի չվճարման են հանգեցրել ամբողջ երկրում 19,73 միլիոնից ավելի մարդկանց համար:

Անցկացված ստուգումից հետո պարզվել է, որ վիճակագրական տվյալների անճշտությունները տեղ են գտել դեռ 1996 թվականին: Դրանք անդրադարձել են ճապոնացի աշխատողների տարբեր վճարումների վրա, ներառյալ ապահովագրական վճարները եւ պարգեւավճարները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարությունը պաշտոնապես ներողություն է հայցել եւ խոստացել, որ բոլոր տուժածներին կվճարի նրանց հասանելիք միջոցները: Միեւնույն ժամանակ աշխատանքի նախարարությունն ընդգծել է, որ նրանք, ովքեր տվյալներում տեղ գտած սխաների պատճառով ինչ-որ ժամանակ ավելի մեծ վճարումներ են ստացել, քան իրենց իրականում հասնում է, պարտավոր չեն լինի վերադարձնել փողերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները