Զբոսաշրջիկները Վենետիկ այցելելու համար ստիպված կլինեն նոր հարկ վճարել

21:42   11 Հունվար 2019    308

Իտալիայի իշխանությունները Վենետիկ այցելելու համար տուրիստական հարկ են ներդրել:

Այն կներառվի տոմսերի և տուրերի արժեքի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը օրական մինչև 10 եվրո գումարի մասին է, վճարման ճշգրիտ գումարը կախված կլինի սեզոնից: Վենետիկի քաղաքապետի խոսքով՝ հավաքված գումարները կուղղվեն ճարտարապետական հուշարձանների վերականգնմանը և աղբահանությանը, որը թողնում են միլիոնավոր զբոսաշրջիկները:

Քաղաքապետը նաեւ հույս է հայտնել, որ հարկի ներդրումը մի փոքր մխիթարելու է վենետիկցիներին, որոնք երկար ժամանակ բողոքել են, որ բազմաթիվ հյուրերը խանգարում են առօրյա կյանքի ռիթմին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները