Թրամփը Չինաստանին ավելի հեշտ համոզվող է համարում, քան դեմոկրատներին

09:02   12 Հունվար 2019    163

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին կատարած այցի ժամանակ ասել է, որ շատ առումներով նրան ավելի հեշտ է պայմանավորվածություն ձեռք բերել Չինաստանի հետ, քան դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների, հաղորդում է Sky News-ը:

Միացյալ Նահանգների առաջնորդի խոսքերով, Չինաստանն անհամեմատ ավելի հարգալից է, քան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և սենատոր Չակ Շումերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կարծում եմ, շատ ավելի հեշտ է գործ ունենալ Չինաստանի, քան ընդդիմության ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Թրամփը:

Նա հավելել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու բացարձակ իրավունք ունի, ինչը թույլ կտա արագ դրամական միջոցներ ձեռք բերել երկրի հարավային սահմանին պատի կառուցման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները