ՌԴ-ում ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է ելման կետ

09:09   12 Հունվար 2019    164

«Rusline» ավիաընկերության օդանավը թռիչքից կարճ ժամանակ անց ճանապարհից հետ է դարձել՝ օդանավի դուռը բաց լինելու պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարություն է տարածել մոսկովյան ավիաընկերությունը: Հաղորդվում է, որ թռիչքի մեկնարկից որոշ ժամանակ անց օդաչուն ահազանգ է ստացել այն մասին, որ ինքնաթիռի դռներից մեկը բաց է:

Ահազանգից անմիջապես հետո անձնակազմի անդամների հետ միասին որոշում է կայացվել հետ դառնալու մասին: Նշենք, որ ինքնաթիռը Մոսկվայից ընթանալիս է եղել Բելգորոդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները